ՀՍՀ/«ԼՈՌԻ» ԹԵՐԹ
«ԼՈՌԻ», երկօրյա թերթ: ՀԿԿ Թումանյանի շրջանային կոմիտեի, աշխատավորների դեպուտատների շրջանային և Ալավերդու քաղաքային սովետների օրգան: Լույս է տեսնում 1965-ից, Ալավերդում: Օգնում է կուսակցական և սովետական մարմիններին՝ կենսագործելու ՍՄԿԿ և ՀԿԿ որոշումները, լուսաբանում շրջանի ու քաղաքի տնտեսությունների և արդ. ձեռնարկությունների աշխատանքները: Կարևոր տեղ է հատկացնում աշխատավորության կոմունիստական դաստիարակության, աշխատանքի ու հանգստի հարցերին: Պատմում է շրջանի հեղափոխական անցյալի ու նշանավոր գործիչների մասին, ներկայացնում պատմական հուշարձանները և դրանց պահպանման ու վերականգնման ուղղությամբ տարվող միջոցառումները: Տպագրում է մարզական, մշակութային, միջազգային և հանրապետական լուրեր, գրական էջեր, բժշկական և իրավաբանական տեղեկություններ: «Լ.» հաջորդել է «Պղնձի ֆրոնտում» (1931—62), «Կոմունիզմի համար» (1962—63, միջշրջանային), «Լոռի» (1963—64, միջշրջանային) թերթերին:
Վ. Ամիրբեկյան
