Jump to content

ՀՍՀ/«ԼՈՌԻ» ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԼՈՌԻ», հանգստյան տուն Հայկական ՍՍՀ Գուգարքի շրջանում, Կիրովական քաղաքի մոտ, Շահալի երկաթուղային կայարանից 3 կմ հեռու: Տեղանքը նման է Կիրովականին, ողջ տերիտորիան գտնվում է գեղատեսիլ անտառում: Ունի գրադարան, ակումբ, սպորտային խաղերի հրապարակներ, լողավազան: 250 տեղանոց է: Գործում է մայիսի 15-ից մինչև հոկտ. 1-ը: