ՀՍՀ/«ԼՈՒՄԱ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԼՈՒՄԱ», գրական, քաղաքական, պատմական և հասարակական կիսամյա, երկամսյա, վերջում՝ միամսյա հանդես: Լույս է տեսել 1896-1912-ին, Թիֆլիսում: Խմբագիր՝ Գ. Աղանյանց: Ներկայացրել է Պ. Պռոշյանի, Մուրացանի, Շիրվանզադեի, Վ. Փափազյանի, Հ. Հովհաննիսյանի ստեղծագործությունները, եվրոպական և ռուս հեղինակների (Լերմոնտով, Տուրգենև, Կորոլենկո, Չեխով, Գորկի և ուրիշներ) թարգմանական գործերը: Տպագրել է նաև ազգագրական, տեղագրական, մանկավարժական ուսումնասիրություններ, Մ. Նալբանդյանի U Ստ. Նազարյանցի նամակները, հուշագրություններ, Կ. Կաուցկու «Ֆրիդրիխ Էնգելս» (1906, 3) հոդվածը: Մատենախոսական բաժնում հրապարակվել են Գ. Ենգիբարյանի, Ի. Հարությունյանի, Ս. Մանդինյանի հոդվածները, նմուշներ քրդական բանահյուսությունից:
Մ. Մխիթարյան
