ՀՍՀ/«ԼՈՒՅՍ» ՀԱՆԴԵՍ Կ. ՊՈԼԻՍ 1874—1885
«ԼՈՒՅՍ», կրոնական, բարոյական և ընտանեկան կիսամսյա հանդես (հետագայում՝ շաբաթաթերթ): Լույս է տեսել 1874—1885-ին, Կ. Պոլսում: Խմբագիրներ՝ Հ. Դիմաքսյան, Մ. Գափամաճյան: Կրոնական քարոզների, բարոյական և այլ խրատների միջոցով ավանդել է Ավետարանի սկզբունքները: Տպագրել է հոդվածներ Հայաստանի պատմական անցյալի, ազգային խնդիրների, երեխաների դաստիարակության վերաբերյալ: Վերջին շրջանում կարևոր տեղ է հատկացրել երգիծանքին որպես հասարակական կյանքի արատները վերացնելու միջոց: Տպագրել է նաև հոդվածներ Կ. Պոլսի ազգային վատության, պատրիարքարանի, դպրոցների, ուսումնական խորհուրդների գործունեության մասին, բանաստեղծություններ, տնտեսագիտական զրույցներ: Աշխատակցել են Հ. Պարոնյանը (1879-ից), Գ. Մալեզյանը, Ա. Ֆելեկյանը, Գ. Աթիմարաճյանը և ուրիշներ: 1882-ից հրատարակվել է համանուն շաբաթաթերթ «Գավառական թերթ» ենթավերնագրով՝ նախատեսված գավառական թղթակիցների համար:
