ՀՍՀ/«ԼՈՒՅՍ» ՀԱՆԴԵՍ Կ. ՊՈԼԻՍ 1895—1908
«ԼՈՒՅՍ» գրական, գիտական և քաղաքական կիսամսյա հանդես (հետագայում՝ շաբաթաթերթ): Լույս է տեսել 1895—1908-ին, Կ. Պոլսում: Խմբագիրներ՝ Մ. Սուլթանյան, Հ. Մառք: Ունեցել է կրոնաբարոյախոսական ուղղություն: «Լ.» հիմնականում տպագրել է դաստիարակչական բնույթի նյութեր: Թարգմանաբար, երբեմն նաև բնագրով, ներկայացրել է նմուշներ եվրոպական և թուրք, գրականությունից: Ազգային կյանքի վերաբերյալ նյութերը գերակշռաբար նվիրված են դպրոցական-կրթական խնդիրներին և սովորողներին գործնական գիտելիքներով գինելու անհրաժեշտությանը: Ծանոթացրել է նաև ժամանակի քաղ. անցուդարձին: Վերջին շրջանում «Լ.» վերածվել է կանանց նվիրված պարբերականի, որը բացառապես անդրադարձել է ընտանիքում կնոջ դերի բացահայտման ու նոր սերնդի դաստիարակության հարցերին, հրատարակել չափածո և արձակ գեղ. գործեր: Աշխատակցել են Զ. Մոմճյանը, Մ. Փափազյանը, Հ. Արշակյանը, Տ. Կյուլպենկյանը և ուրիշներ:
Վ. Ղուկասյան
