ՀՍՀ/«ԼՈՒՅՍ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԼՈՒՅՍ», գրական-հասարակական շաբաթաթերթ: Լույս է տեսել 1910-14-ին, Նոր Նախիջևանում: Խմբագիր-հրատարակիչ՝ Գ. Ռևիզյան: Լուսաբանել է հասարակական, կրթական և մշակութային իրադարձությունները: Կարևոր տեղ է հատկացրել Հայկական հարցին, լուծման միակ ճանապարհ համարել ռուս, կողմնորոշումը: Անդրադարձել է գյուղատնտ. և արհեստագործական դպրոցների ստեղծման անհրաժեշտությանը, զբաղվել մանկավարժական հարցերով: Տպագրել է Ա. Ծատուրյանի, Հ. Հովհաննիսյանի, թարգմանաբար՝ Մ. Լերմոնտովի, Ա. Չեխովի և արևմտաեվրոպական գրողների գործերը: Հոդվածներ է նվիրել Խ. Աբովյանի, Մ. Նալբանդյանի, Ռ. Պատկանյանի գրական-հասարակական գործունեությանը, տպագրել Հ. Աճառյանի «Արևմտահայ գրական դեմքեր» հոդվածաշարը:
Ս. Նազարյան
