Jump to content

ՀՍՀ/«ԼՈՒՆԱ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԼՈՒՆԱ», Լուսնի հետազոտությունների սովետական ծրագրի և 1959-ից ՍՍՀՄ-ում դեպի Լուսին արձակվող ավտոմատ միջմոլորակային կայանների (ԱՄԿ) անվանումը: Առաջին սերնդի ԱՄԿ-ները («Լ-1», «Լ-2», «Լ-3») արձակվել են առանց Երկրի արհեստական արբանյակի ուղեծիր դուրս բերելու և հետագծի ուղղումներ ու լուսնամերձ տարածությունում արգելակումներ կատարելու: Երկրորդ սերնդի ԱՄԿ-ները («Լ-4»—«Լ-14») արձակելիս կիրառվել են կայանները նախապես Երկրի արհեստական արբանյակի՝ ուղեծիր դուրս բերելու ավելի կատարյալ եղանակը, այդ ուղեծրից Լուսնի ուղղությամբ շարժումը, թռիչքի հետագծի ուղղումը և լուսնամերձ տարածությունում ակտիվ մանևրումը: Կայանների երրորդ սերունդն իր հնարավորություններով նախորդների համեմատ ավելի կատարյալ է: «Լ-15»—«Լ-24» կայաններն արձակելիս կիրառվել են Երկրի արհեստական արբանյակի ուղեծիր դուրս բերելու, այդ ուղեծրից Լուսնի ուղղությամբ շարժվելու, թռիչքի հետագիծն ուղղելու, Լուսնի արհեստական արբանյակի ուղեծիր դուրս բերելու, արգելակելու և Լուսնի որոշակի շրջանում մեծ ճշգրտությամբ փափուկ վայրէջք կատարելու մեթոդները: Առաջին անգամ «Լ.»ների միջոցով կայանը կրող հրթիռի վերջին աստիճանի հետ հասցվել է Լուսնի մակերևույթ («Լ-2»), նկարահանվել է Լուսնի անտեսանելի կիսագունդը («Լ-3»), Լուսնի վրա փափուկ վայրէջք է կատարվել («Լ-9»), Լուսնի վրա ուսումնասիրվել են Լուսնի գրունտի ֆիզիկամեխանիկական հատկությունները («Լ-13»), Լուսնի գրունտի նմուշները բերվել են Երկիր («Լ-16»), «Լուէտխոդ-1» առաջին ավտոմատ ինքնագնաց գիտական լաբորատորիան փոխադրվել է Լուսնի մակերևույթ («Լ-17»):