ՀՍՀ/«ԼՈՒՆԱՐ ՕՐԲԻՏԵՐ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԼՈՒՆԱՐ ՕՐԲԻՏԵՐ», Լուսնի ամերիկյան արհեստական արբանյակների, դրանց մշակման և արձակման (1964—67) ծրագրի անվանումը: Պատրաստվել է ընդամենը 3 Փորձնական (երկրային փորձարկումների համար) և 5 թռիչքային արբանյակ: Թռիչքային արբանյակներից առաջին երեքի հիմնական խնդիրը Լուսնի վրա «Ապոլլոն» տիեգերանավերի լուսնախցիկների, ինչպես նաև «Սերվեյոր» ապարատների համար վայրէջքի տեղամասեր ընտրելն էր (ընտրվել է 8 տեղամաս): Մյուս երկու արբանյակներով ստացվել են վայրէջքի համար թույլատրելի տեղամասերի, Լուսնի տեսանելի կողմի գիտական տեսակետից առավել հետաքրքրություն ներկայացնող շրջանների, ինչպես նաև չերերացող կողմի մի շարք շրջանների (բևեռային շրջաններ) լրացուցիչ լուսանկարներ:
