ՀՍՀ/«ԼՈՒՍԱԲԱՑ» ԱՄՍԱԹԵՐԹ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԼՈՒՍԱԲԱՑ», գրական ամսաթերթ: Ֆրանսահայ երիտասարդ գրողների օրգան: Լույս է տեսել 1938—39-ին, Փարիզում: Խմբազիր-հրատարակիչներ՝ Պ. Զարոյան, Զ. Որբունի: Տպագրել է չափածո և արձակ գործեր, գրաքննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, գրախոսականներ, արվեստի և մշակույթի հարցերին նվիրված ուսումնասիրություններ: Թղթակցել են Ա. Սեման, Բ. Թոփալյանը, Գ. Քերեստեճյանը և ուրիշներ: Հրատարակվել է «Լ.»ի 4 համար:
Մ. Բաբլոյան
