ՀՍՀ/«ԼՈՒՍԱԲԱՑ» ԺՈՂՈՎԱԾՈՒ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԼՈՒՍԱԲԱՑ», ամենամյա գրական-գեղարվեստական ժողովածու: Վրաստանի «Հայարտան», 1929-ից՝ Վրաստանի խորհրդային գրողների ֆեդերացիայի հայկ. մասնաճյուղի հրատարակություն: Լույս է տեսել 1927—31-ին, Թիֆլիսում: Տպագրել է Վրաստանում ստեղծագործող հայ գրողների արձակ և չափածո գործերը: Հանդեսին աշխատակցել են Ա. Շիրվանզադեն, Նար-Դոսը, Մ. Արագին, Գ. Մահարին, Վեսպերը և ուրիշներ: Կերպարվեստի բաժինը ներկայացրել է Մ. Սարյանի, Դ. Շարբաբչյանի Գ. Գրիգորյանի (Ջիոտտո), Գ. Գյուրջյանի, Ու. Քոչարյանի, Ս. Թարյանի և ուրիշների աշխատանքները: Երաժշտական բաժնում նոտագրված տպագրել է Ա. Տիգրանյանի, Վ. Տալյանի, Կ. Զաքարյանի, Ա. Մանուկյանի գործերը: Թարգմանաբար ծանոթացրել է վրաց գրողների ստեղծագործություններին:
Վ. Մաղալյան
