ՀՍՀ/«ԼՈՒՍԱԲԵՐ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԼՈՒՍԱԲԵՐ», մանկա-պատանեկան, գրական-գեղարվեստական, մանկավարժական պատկերազարդ ամսագիր: Լույս է տեսնում 1949-ից, Թեհրանում: Խմբագիր՝ Ա. Գառոնե (Ա. Տեր-Բադդասարյան): Տպագրում է հայ և օտար դասականների, ինչպես նաև սովետական գրողների մանկական ստեղծագործությունները (արձակ և չափածո գործեր, պիեսներ, երգեր ևն): Մատչելի նյութերով ներկայացնում է գրականության և արվեստի նշանավոր գործիչների կյանքն ու գործունեությունը (Կոմիտաս, Պ. Ադամյան, Ա. Իսահակյան, Ս. Զորյան և ուրիշներ), ծանոթացնում Հայաստանի պատմական հուշարձաններին, երեխաներին ուսուցանում վարվելակերպի կանոնները: Զետեղում է իրանաբնակ հայ պատանիների գրական փորձերը:
Շ. Խուրշուդյան
