Jump to content

ՀՍՀ/«ԼՈՒՍԱՂԲՅՈՒՐ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԼՈՒՍԱՂԲՅՈՒՐ», գրական, գեղարվեստական և գիտական ամսագիր (հետագայում՝ շաբաթաթերթ, ապա՝ հայերեն-ֆրանսերեն պարբերագիրք): Լույս է տեսել 1952—56, 1959, 1970—71-ին, Փարիզում: Հրատարակիչ-խմբագիրներ՝ Պ. էլեկյան, ն. Սոփոկլյան, U. Ալիքսանյան: «Լ.» համախմբել է ֆրանսահայ առաջադեմ մտավորականներին, ամրապնդել կապը սփյուռքի և հայրենիքի միջև: Տպագրել է հայ սովետական գրողների ստեղծագործությունները, գրական-բանասիրական ուսումնասիրություններ, հոդվածներ գիտության, արվեստի և մշակույթի խնդիրների շուրջը: Արժեքավոր են Հ. Զարդարյանի և Մ. Աթամճյանի՝ Սիամանթոյին, Դ. Վարուժանին, Մ. Մանուշյանին նվիրված հուշագրությունները: Ներկայացրել է նաև սովետական և արտասահմանյան հեղինակների (Վ. Մայակովսկի, Յան Ռայնիս, Պ, Էլյուար և ուրիշներ) գործերը: Աշխատակցել են Տ. Որբունին, Լ. Մեսրոպը, Ե. Արմենը, Գ. Քերեստեճյանը: