ՀՍՀ/«ԼՈՒՍԱՐՁԱԿ» ԹԵՐԹ ԿԱՀԻՐԵ
«ԼՈՒՍԱՐՁԱԿ», հասարակական-քաղաքական շաբաթաթերթ: Լույս է տեսել 1926—28-ին, Կահիրեում: Արտոնատեր՝ Ս. Միսաելյան: Ունեցել է հնչակյան ուղղություն: Լուսաբանել է Եգիպտոսի և Մերձավոր Արևելքի հայ գաղթօջախների ազգային, քաղ. կյանքը, հասարակական կազմակերպությունների աշխատանքը
Որոշակի տեղ է հատկացրել Հ UU Հ տնտտեսության ու մշակույթի նվաճումներին, ակտիվ մասնակցել երկրաշարժից տուժած Լենինականին օգնություն կազմակերպելու գործին: Նշել է հայկ. դպրոցների դերը հայապահպանության հարցում, տպագրել ծավալուն հոդվածաշար Եգիպտոսի ազգային վարժարանների պատմության մասին: «Լ.» հանդես է եկել դաշնակցության հակասովետական պառակտիչ գործունեության դեմ: Ունեցել է բժշկ. բաժին, ծանոթացրել առանձին հիվանդությունների ախտանշաններին ու բուժման ուղիներին: Տպագրել է մարզական լուրեր, թերթոններ:
