Jump to content

ՀՍՀ/«ԼՈՒՍԱՐՁԱԿ» ԹԵՐԹ ՍՊԻՏԱԿ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԼՈՒՍԱՐՁԱԿ», երկօրյա թերթ: ՀԿԿ Սպիտակի շրջանային կոմիտեի, աշխատավորների դեպուտատների շրջանային և քաղաքային սովետների օրգան: Լույս է տեսնում 1965-ից, Սպիտակում: Լուսաբանում է շրջանի տնտեսությունների ու արդյունաբերական ձեռնարկությունների աշխատանքները, ներկայացնում արտադրության առաջավորներին: Կարևոր տեղ է հատկացնում աշխատավորների կոմունիստական դաստիարակության, երիտասարդական ուսման, աշխատանքի ու հանգստի հարցերին, պատմում հեղափոխության ականավոր գործիչների, նշանավոր մարդկանց կյանքի և գործունեության մասին: Տպագրում է ընթերցողների գրական փորձերը, բժշկ., իրավաբանական խորհրդատվություններ, լուրեր շրջանի առօրյայից: ՏԱՍՍ-ի և Արմենպրեսի նյութերով ներկայացնում է միջազգային, միութենական և հանրապետական իրադարձությունները: Արժանացել է Մ. Ի. Ուլյանովայի անվ. ՍՍՀՄ ժուռնալիստների միության մրցանակին (1971): «Լ.» հաջորդել է «Ստախանովյան կոլխոզնիկ» (1939—53), «Սպիտակի կոլտնտեսական» (1954—62), «Փարոս» (միջշրջանային, 1962—64) թերթերին: