Jump to content

ՀՍՀ/«ԼՈՒՍԱՐՁԱԿ» ԹԵՐԹ ՎԱՌՆԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԼՈՒՍԱՐՁԱԿ», քաղաքական-հասարակական շաբաթաթերթ: Լույս է տեսել 1920—1924-ին, Վառնայում: Խմբագիր՝ Ս. Բենլյան: Ունեցել է ռամկավար ազատական ուղղություն: Նպաստել է սփյուռք—Հայաստան կապերի ամրապնդման ու հայապահպանության գործին, կոչ արել տեղահանված հայությանը հանգրվանել հայրենիքում: Ներկայացրել է գաղթօջախների հասարակական-մշակութային իրադարձությունները, շեշտել առաջադիմական կազմակերպությունների համագործակցության անհրաժեշտությունը, քննադատել դաշնակցության պառակտիչ գործունեությունը: Պարբերաբար տեղեկություններ է հաղորդել հայրենիքի վերաշինության մասին, աջակցել ՀՕԿ-ի գործունեությանը: Լայն տեղ է հատկացրել բուլղարահայ կյանքի իրադարձություններին, կարևորել կրթական հաստատությունների աշխատանքը: Անդրադարձել է հայ արվեստագետների կյանքին ու ստեղծագործություններին, արտատպումներ կատարել Սովետական Հայաստանի մամուլից, տպագրել գրական-գեղարվեստական, բանասիրական գործեր, թերթոններ: