Jump to content

ՀՍՀ/«ԼՐԱԲԵՐ» ԱՍՏՐԱԽԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«LՐԱԲԵՐ», շաբաթաթերթ: Լույս է տեսել 1908—09-ին, Աստրախանում: խմբագիր-հրատարակիչ՝ Կ. Խաչատրյան: Լուսաբանել է ժամանակի հասարակական-քաղաքական հրատապ հարցերը, անդրադարձել քաղաքի կյանքին, կարևոր տեղ հատկացրել երիտասարդ սերնդի կրթությանն ու դաստիարակությանը: Քննադատել է Պետական դումայի գործունեությունը, արտացոլել գաղթօջախի հասարակական կյանքը: «Արտաքին տեսություն» բաժնում տեղեկություններ է հաղորդել տարբեր երկրների քաղ. կացության մասին, բացահայտել երիտթուրքերի շովինիստական դիրքորոշման էությունը: Գրական-բանասիրական հոդվածներով «Լ.» անդրադարձել է Խ. Աբովյանի, Մ. Նալբանդյանի, Հ. Հովհաննիսյանի և ուրիշների հասարակական ու գրական գործունեությանը, տպագրել Ա. Ծատուրյանի և Վ. Տերյանի բանաստեղծությունները:

Ս. Նազարյան