Jump to content

ՀՍՀ/«ԽԱԹԱԲԱԼԱ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԽԱԹԱԲԱԼԱ», երգիծական շաբաթաթերթ: Լույս է տեսել 1906—1916, 1922, 1925—26-ին, Թիֆլիսում: Խմբագիրներ՝ Ա. Երիցյան, Ա. Աթանասյան: Տպագրել է ֆելիետոններ, առակներ, հանելուկներ. Դատապարտել սուլթանական Թուրքիայի հայաջինջ քաղաքականությունը, նպաստել Անդրկովկասի ժոդովուրդների բարեկամությանը: Արձագանքել է միջազգային իրադարձություններին, Բալկանյան և Արևելքի ժոդովուրդների ազատագրական պայքարին: Արժեքավոր են Գ. Բաշինջաղյանի, Գ. Գրենևսկու, Գ. Երիցյանի, Ա. Միրգոյանի, Գ. Ռոտտերի պատկերազարդումները: Աշխատակցել են Ատրպետը, Մ. Բագրատունին, Կ. Մելիք-Շահնազարյանը, Գ. Լևոնյանը, Հ. Թումանյանը, Ա. Իսահակյանը, Մ. Արագին, Ս. Զորյանը: