ՀՍՀ/«ԽԱՐԱԶԱՆ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԽԱՐԱԶԱՆ», երգիծական և քաղաքական շաբաթաթերթ: Լույս է տեսել 1909-ին, Կ. Պոլսում: Խմբագիր՝ Ա. Անտոնյան: Քննադատել է երիտթուրքերի քաղաքականությունը և հայահալած գործելակերպը: Արտացոլել և խրախուսել է արևմտահայ մշակութային և հասարակական կյանքի առաջադիմական միտումները, կոչ արել զբաղվել հայ գաղթականների ճակատագրով: Տպագրել է Շ. Օտյանի, Մ. Կյուրճյանի, Մ. Նաթանյանի երգիծական գործերը: «Խ»ին զուգահեռ հրատարակվել է նաև «խարազան» օրաթերթը:
