Jump to content

ՀՍՀ/«ԽԵԼՈՔ ԴԱՎԻԹ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԽԵԼՈՔ ԴԱՎԻԹ», գրական-քաղաքական երգիծական շաբաթաթերթ: Լույս է տեսել 1918—19-ին, Կ. Պոլսում: Խմբագիր-արտոնատեր՝ Հ. Ազնավուրյան (Զ. Մուրյան): Դատապարտել է պատերազմը, գերմ. միլիտարիզմը, նրան մեղսակից համարել արևմտահայերի ցեղասպանությանը: «Խ. Դ» ծաղրել և պարսավել է երիտթուրքերի պարագլուխներին, խարազանել նրանց հայաջինջ քաղաքականությունը: Թերթը ներկայացրել է շաբաթվա քաղ. լուրերը, տպագրել թերթոններ, ժամանցներ, հանելուկներ, ծաղրանկարներ են, ծանոթացրել հայկ. թատերական կյանքին: Թղթակցել են Ալփասլանը, Թեոդիկը և ուրիշներ: