ՀՍՀ/«ԽՈՅԻ ՃԱԿԱՏՆԵՐ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԽՈՅԻ ՃԱԿԱՏՆԵՐ», արմատական ապարների ժայռոտ ելուստներ՝ հարթված ու հղկված շարժվող սառցադաշտերից: Դեպի շարժվող սառցադաշտն ուղղված լանջը ողորկ է, ունի մեղմ թեքություն և կլորավուն կտրվածք: Հակադիր լանջը համեմատաբար զառիվեր է, անհարթ: Ունենում են մինչև 100 մ երկարություն, 50 մ բարձրություն: Տարածված են ժամանակակից և հին մայրցամաքային ու լեռնային սառցապատումների շրջաններում: ՍՍՀՄ-ում առանձնապես շատ կան Կոլա թերակղզում և Կարելիայում:
