ՀՍՀ/«ԽՈՍՆԱԿ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԽՈՍՆԱԿ», գրական, հասարակական և տեղեկատու ամսագիր: ՀԲԸՄ Լիբանանի շրջանային հանձնաժողովի և Հայ երիտասարդաց ընկերության (ՀԵԸ) կենտրոնական վարչության օրգան: Լույս է տեսնում 1957-ից, Բեյրութում: Խմբագիրներ՝ Ա. Մակարյան, Ս. Մինասյան: Լուսաբանում է ՀԲԸՄ-ի և ՀԵԸ-ի գործունեությունը Լիբանանում և Սիրիայում: Նյութեր է տպագրել Սովետական Հայաստանի տնտեսության, գիտության ու մշակույթի նվաճումների մասին: Հայաստանը համարելով ազգապահպանման հիմնական կռվան՝ ձգտում է ամրապնդել հայրենիք-սփյուռք կապերը:
