ՀՍՀ/«ԽՈՍՔ»
«ԽՈՍՔ», քաղաքական, հասարակական և գրական շաբաթաթերթ: Երևանի բոլշևիկյան կազմակերպության օրգան (1918-ից): Լույս է տեսել 1913—14, 1918—1919-ին, Երևանում: Խմբագիր-հրատարակիչ՝ Ա. Մելիքյան: Լուսաբանել է միջազգային բանվորական շարժումը, կոչ արել կազմակերպված պայքարի ընդդեմկապիտալի, խրախուսել գործադուլները Երևանի նահանգում: Խ.նպաստել է Հայաստանում մարքսիզմի տարածմանը, ծանոթացրել Վ. ի. Լենինի աշխատություններին ու Հոկտեմբերյան մեծ հեղափոխության նպատակներին: Թերթը հանդես է եկել դաշնակցականների, մենշևիկների ու մուսավաթականների դեմ, պրոպագանդել Անդրկովկասի ժողովուրդների եղբայրություն ու համագործակցություն, նրանց ազատագրումը կապել ռուս ժողովրդի և Սովետական Ռուսաստանի հետ: Անդրադարձել է նաև գրականության հարցերին ու ժամանակի մամուլի նյութերին, տպագրել գրախոսականներ, ֆելիետոններ, ակնարկներ: Թերթի հրատարակմաննաջակցել են Ս. Մարտիկյանը, Ս. Ալավերդյանը, աշխատակցել՝ Ղ. Ղուկասյանը, Ա. Կարինյանը, Ա. խանջյանը, Հ. Ազիզյանը և ուրիշներ:
Ս. Նազարյան
