ՀՍՀ/«ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ», երկշաբաթաթերթ, ամսագիր: ՀՍԽՀ Կենտգործկոմի (ԿԳԿ), այնուհետև.՝ SU Խ S ԿԳԿ-ի և Երևանի քաղխորհրդի, վերջում՝ ՀՄԽՀ ԿԳԿ-ի և արդարադատության ժողկոմատի օրգան: Լույս է տեսել 1928—1929, 1932—34-ին, Երևանում: Խմբագիրներ` Ռ. Դաշտոյան, Կ. Վռամ: Նպաստել է մասսաների քաղ. գիտակցության բարձրացմանը, լուսաբանել սովետական շինարարության խնդիրները, շեշտել գյուղ-խորհուրդների դերը տեղական մարմինների աշխատանքում, բարձրացրել գյուղական և քաղաքային խորհուրդների նպատակները պարզաբանող հարցեր: «Խ.շ» ներկայացրել է նաև սովետական արդարադատության գործունեությունը, անդրադարձել կուլտուրական հեղափոխության, պատմական հուշարձանների պահպանության հարցերին: Տպագրել է ՀՍԽՀ ԿԳԿ-ի շրջաբերականները, որոշումները:
