ՀՍՀ/«ԾԱՂԻԿ» ՀԱՆԴԵՍ
«ԾԱՂԻԿ», գրական, հասարակական-քաղաքական տասնօրյա, ասյա կիսամսյա հանդես: Լույս է տեսել 1861—67-ին, Ջմյոտնիայում և Կ. Պուսում: Խմբագիրներ՝ Գ. Չիլինկիրյան, Ա. Հայկունի. Մ, Մամուրյան: Պրոպագանդել է առաջադիմական-դեմոկրատական, սոցիալ-քաղ. և ազգային-ազատագրական հայացքներդ, ծաղկել պահպանողական, մամուլը: Սատարել է աշխարհաբարի և հայ նոր գրականության զարգացմանը: Ընթերցողներին ծանոթացրել է Մ. Նալբանդյանի աշխարհայացքիս, նյութեր հրապարակել նրա կյանքի ու գործունեության մասին: Պարզաբանել է Ազգային սահմանադրության էությունը, պայքարել նրա գործադրության համար: Տպագրել է Ն. Հայկունու, Գ. Չիլինկիրյանի գրական հրապարակախոսական գործերը, Մ. Մամուրյանի «Անգլիական նամականի», «Զմյուռնիական նամականի» երկերը, Վ. Հյուգոյի, Ալ. դը Մյոաեի, էմ. դը ժերարդենի, Վ. Լանգլուայի, Ռասինի ստեղծագործությունները, նյութեր՝ նվիրված կրթության ու դաստիարակության, թատրոնի զարգացման, մամուլի դերի, տնտեսագիտության, կանանց ազատագրության, ազգապահպանման ու համախմբման հարցերին: Լուսաբանել է Զմյուռնիայի հասարակական և մշակութային կյանքը:
Մ. Հակոբյան
