ՀՍՀ/«ԾԻԱԾԱՆ» ԵՐԿՕՐՅԱ ԹԵՐԹ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԾԻԱԾԱՆ», երկօրյա թերթ: ՀԿԿ Նոյեմբերյանի շրջանային կոմիտեի և ժողովըոդական դեպուտատների շրջանային սովետի օրգան: Լույս է տեսնում 1965-ից, Նոյեմբերյանում: Լուսաբանում է շրջանի գյուղատնտ. աշխատանքները, սոցիալիստական մրցության ընթացքը: «Ծ.» կարևոր տեղ է հատկացնում երիտասարդության կոմունիստական դաստիարակությանը, նրանց ուսման ու հանգստի կազմակերպմանը, անդրադառնում է շրշանիմարզական, մշակութային կյանքին, տալիս բժշկ., իրավաբանական խորհուրդներ: Հաջորդել է «Կարմիր նոյեմբեր» (1939—1953), «Նոյեմբերյանի կոլտնտեսական»(1954—62), «Կոմունիզմի համար» (1962-1963, միացյալ), «Լոռի» (1963—64, միջշրջանային) թերթերին:
Վ. Ամիրբեկյան
