Jump to content

ՀՍՀ/«ԾԻԱԾԱՆ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԾԻԱԾԱՆ», հասարակական-քաղաքական շաբաթաթերթ: Լույս է տեսել 1909—1910-ին, Կ. Պոլսում: Խմբագիր՝ Ա. Սուրենյան: Լուսաբանել է մասնավորապես հայ ազգային կյանքը: Հայկական լուրեր, ազգային կյանք, ազգային լուրեր բաժիններում մանրամասն տեղեկություններ է հաղորդել հատկապես Թուրքիայի հայերի քաղ. դրության ու տնտ. վիճակի մասին: «Հայերը հանդեպ Ստանայի աղետին» հոդվածաշարով արձագանքել է 1909-ի Սղանայի հայկ. կոտորածներին: Լայն տեղ է հատկացրել Թուրքիայի քաղ. և ներքին կյանքին«ժիոն թուրքերը (երիտթուրքերը) իրենց իսկական գույնով», «Աահմանադրական ազատության վտանգները» ևն: «Ծ.» անդրադարձել է նաև կրթության հարցերին: Ունեցել է գրականբաժին:

Հ. Մանասերյան