Jump to content

ՀՍՀ/«ԾԻԱԾԱՆ» ՊԱՐԲԵՐԱԹԵՐԹ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԾԻԱԾԱՆ», գրականության և գեղարվեստի պարբերաթերթ: ՀՈԸ Միության հայ երիտասարդաց ընկերության՝ գրասեր երիտասարդների միության հրատարակություն: Լույս է տեսել 1939—49-ին, Բեյրութում: Խմբագիր՝ Բ. Եղիայան: Նպատակնէր՝ դառնալ հայ առաջադեմ երիտասարդության մտավոր կենտրոնը: Լայն տեղ է հատկացրել հայ սովետական գրողների (Ա. Իսահակյան, Դ. Դեմիրճյան, Ն. Զարյան, Գ. Սարյան, Հ. Շիրադ) գործերին: Գրական-գեղարվեստական, պատմաբանասիրական և գեղագիտական հոդվածներով աշխատակցել են Գ. Հովսեփյանը, Վ. Թեքեյանը, Հ. Օշականը, Շ. Պերպեոյանը, Հ. Ակինյանը, Վահե Վահյանը և ուրիշներ: Թարգմանաբար տպագրել է եվրոպական, սովետական, ամերիկյան և արաբ, գրականության նմուշներ: