Jump to content

ՀՍՀ/«ԾԻԱԾԱՆ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԾԻԱԾԱՆ», լույս է տեսել 1924—25-ին, Սան Ֆրանցիսկոյում՝ որպես ամսաթերթ, 1926—27-ին՝ Դետրոյտում՝ շաբաթաթերթ: Խմբագիր՝ Ս. Մ. Ծոցիկյան: Տպագրում էր նյութեր հայկ. գաղութների կյանքից, գրականագիտական, լեզվաբանական, բարոյագիտական և այլ հոդվածներ: Ուշագրավ է «Համառոտ տեղեկություն արևմտահայ գրական դեմքերի մասին» մշտական բաժինը: