ՀՍՀ/«ԾԻԼՆ ԱՎԱՐԱՅՐԻ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԾԻԼՆ ԱՎԱՐԱՅՐԻ», գրական-բանասիրական ամսագիր: Լույս է տեսել 1866—1867-ին, Կ. Պոլսում: Խմբագիր՝ Մ. Աղաբեկյան: Մերժել է եվրոպական քաղաքակրթությունն ընդօրինակելու ուղին, հայ հասարակական կյանքի բարեփոխումը պայմանավորել միայն ազատագրական շարժումներով և հայ եկեղեցու ինքնուրույնությամբ: Բացասական վերաբերմունք է ցուցաբերել «Պոլոժենիե»ի հանդեպ՝ որպես հայ եկեղեցու իրավունքները սահմանափակող ձեռնարկի: Տպագրել էհրապարակախոսական նյութեր, գրական-գեղարվեստական ստեղծագործություններ:
Մ. Մխիթարյան
