Jump to content

ՀՍՀ/«ԾԻԾԵՌՆԱԿ» ԵՐԳ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԾԻԾԵՌՆԱԿ», «Երգ պանդուխտ պատանեկի», 1854-ին Դորպատում Գ. Դոդոխյանի հորինած երգը, որ արագու լայնորեն ժողովրդականացել է: Եղանակը առաջին անգամ տպագրվել է Ռ. Պատկանյանի «Ազգային երգարան հա-յոց»ում (1856): Գ. Դոդոխյանի տվյալներով («Քնար հայկական», 1868) ծագում է բաշկիրական ժող. երգից: Բազմիցսմշակվել է երգչախմբի (Կարա-Մուրզա, Գ. էռնեսաքս և ուրիշներ), ձայնի և դաշնամուրի (Կոմիտաս, Ս. Դոլուխանյան և ուրիշներ), նաև սիմֆոնիկ նվագախմբի(Մ. Իպոլիտով-Իվանով, «Հայկական ռապ սոդիա», 1895) համար:

Ռ. Աթայան