Jump to content

ՀՍՀ/«ԾԻՐԱՆԻ ԳՈՏԻ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԾԻՐԱՆԻ ԳՈՏԻ», արվեստի և գրականության եռամսյա պարբերական: Լույս է տեսել 1957—64-ին, Բոստոնում: Խմբագիր հրատարակիչներ՝ Հ. Ավետիսյան, Մ. Վանեցյան: Հանդեսը ծառայել է մայրենի լեզվի, գրականության և հայ մշակույթիպահպանման գործին ամերիկահայ գաղութում, օժանդակել սփյուռք— հայրենիք կապերի ամրապնդմանը: Տպագրել է բանաստեղծություններ ու պատմվածքներ, կենսագրական ակնարկներ դասական և ժամանակակից հայ հեղինակների ու արվեստագետների մասին, գրախոսականներ, ճամփորդական նոթեր, թարգմանական գործեր: Պարբերաբար անդրադարձել է Սովետական Հայաստանի տնտեսության, գիտության և մշակութային կյանքիվերելքին:

Մ. Բաբլոյան