Jump to content

ՀՍՀ/«ԾՈՒՂՐՈՒԹԻ ԱՎԵՏԱՐԱՆ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԾՈՒՂՐՈՒԹԻ ԱՎԵՏԱՐԱՆ», հայերեն մագաղաթյա ձեռագիր-մատյան: Ընդօրինակվել է 974-ին: Գրչության վայրը և մանրանկարիչը հայտնի չեն: Գրիչը Հովհաննեսն է, հիշատակարանի հեղինակը և ձեռագրի ստացողը՝ Եղիա քահանան: Ձեռագիրն այժմ գտնվում է Վրացական ՍՍՀ Ախալցխայի շրջանի Ծուղրութ գյուղում: «Ծ. Ա.» հայ միջնադարյան արվեստում նշանակալից է նախ՝ հնագրության և ապա՝ մանրանկարչության առումով: Հիսուսի կյանքը պատկերող թեմատիկ մանրանկարաշարը հետաքրքրական է պատկերագրության հնամենի առանձնահատկություններով: Ոճական առումով հայկ. մանրանկարչության այսպես կոչված՝ «ժողովրդական ուղղության»ը հարող այդ մանրանկարներին բնորոշը պարզ, նույնիսկ պարզունակ միջոցներով արտահայտչականության և անմիջական տպավորության հասնելու ձգտումն է:

Գրկ. Հովսեփյան Գ., Գրչութեան արվեստը հին հայոց մեջ, մաս 3, Վաղ-պատ, 1913, էջ 23—24: Նույնի, Հիշատակարանք ձեռագրաց, հ. 1, Անթիլիաս, 1951, էջ 129—30: Հ. Հակոբյան