ՀՍՀ/«ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԿԱՊԻՏԱԼԻԶՄ»
«ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԿԱՊԻՏԱԼԻԶՄ», օպորտունիստական տեսություն, ըստ որի՝ արտադրամիջոցների մասնավոր սեփականության պայմաններում կապիտալիստական մոնոպոլիաներն ու պետությունը կարող են կազմակերպել, պլանավորել տնտեսությունը և վերացնել մրցակցությունը, արտադրության անարխիան, տնտեսական ճգնաժամերը: Մշակել է Ռ. Հիլֆերդինգը, լայնորեն տարածվել է առաջին համաշխարհային պատերազմից հետո՝ կապիտալիզմի ժամանակավոր մասնակի կայունացման շրջանում: XX դ. 2-րդ կեսին «Կ. կ.» բազմաթիվ տարբերակներով («պլանային» կամ «կարգավորվող» կապիտալիզմ, «անճգնաժամ» կապիտալիզմ ևն) պրոպագանդում են բուրժ. տնտեսազետներն ու ռեֆորմիստները: «կ.կ.»ի տեսությունը սնանկ է և գիտական, և գործնական տեսակետից: Քանիոր իմպերիալիզմը ծագում է կապիտալիզմի բազայի վրա և նրա ուղղակի շարունակությունն ու զարգացումն է, հետևաբար չի կարող վերացնել կապիտալիզմի հակամարտ հակասությունները, այլ ավելի է սրում և բարդացնում դրանք, ուժեղացնում էկոնոմիկայի տարերայնությունն ու անկազմակերպվածությունը:
