ՀՍՀ/«ԿԱԹՈՂԻԿԵ ԱՐՁԱԳԱՆՔ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԿԱԹՈՂԻԿԵ ԱՐՁԱԳԱՆՔ», կրոնական, գրական և տեղագրական շաբաթական հանդես: Հայ կաթոլիկների Կ. Պհլսի պատրիարքարանի պաշտոնաթերթը: Լույս է տեսել 1911—15-ին, Հոոմում և Կ. Պոլսում (1912-ից): Տնօրեն-խմբագիր՝ Գ. Թերդիպաշյան: Ներկայացրել է հայ կաթոլիկ համայնքի առօրյան, տպագրել պատրիարքարանի հրամաններն ու հայտարարությունները: Հանդես է եկել Հայ առաքելական եկեղեցու դեմ: Թշնամական վերաբերմունք է ցուցաբերել պոլսահայ առաջադիմական մամուլի նկատմամբ, որդեգրել պահպանողական գործելակերպ պատրիարքարանի վարչակարգի ու կազմի բարհփոխման հարցերում: Տպագրել է կրոնա-բարոյախոսական բնույթի հոդվածներ՝ ու գեղարվեստական գործեր: Ներկայացրել է միջազգային և Թուրքիայի քաղ. կյանքը:
