ՀՍՀ/«ԿԱԼԵՎԱԼԱ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԿԱԼԵՎԱԼԱ» («Kalevala»), կարելա-ֆիննական ազգային էպոս: Գրի է առել և ի մի բերել ֆինն գիտնական է. կոնրոտը XIX դ. 1-ին կեսին: 1835-ին հրատարակվել է առաջին տարբերակը (32 ռուն), 1849-ին՝ երկրորդը (50 ռուն, 22.795 չափածո տող): Ռուներում պատկերված է ժողովրդի պայքարը ընդդեմ հյուսիսի խստաշունչ բնության ե, մասնավորապես, ընդդեմ բռնակալ Լոուխիի: Պայքարը գլխավորում է էպոսի գլխավոր հերոս, երգասաց Վյայնյամեյնեն: Էպոսում զգալի տեղ են գրավում կենցաղի, սիրո, աշխատանքի պատկերները: Թարգմանվել է աշխարհի շատ լեզուներով: 1949-ին ՍՍՀՄ-ում տոնվել է էպոսի լրիվ հրատարակության հարյուրամյակը: 1972-ին «Կ.լույս է տեսել հայերեն՝ ՝Հ. Սիրասի արձակ վերապատմումով:
Հ. Սիրաս
