Jump to content

ՀՍՀ/«ԿԱԼԵՎԻՊՈԵԳ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԿԱԼԵՎԻՊՈԵԳ», Էստոնական ազգային էպոս: ՝Հնագույն ժամանակներից էստոնացիների մեջ տարածված են եղել զրույցներ դյուցազն Կալևիպոեգի մասին: Զրույցները հավաքել է Ֆ. Ֆելմանը: Դրանց հիման վրա Ֆ. Կրեյցվալդը ստեղծել է էստոնական ժող. երգին բնորոշ բանաստեղծական չափով, ծավալուն սյուժեով, ամբողջական էպիկական մի ստեղծագործություն: Հրատարակվել է 1857—61-ին գերմ. թարգմանության հետ: «Կ.»ում պատկերված են հին էստերի տիրակալ Կալևիպոեգի գործերը, նրա պայքարը ժողովրդին թշնամի ուժերի դեմ: Էպոսի վերջին դրվագները վերաբերում են խաչակիրների ներխուժմանը էստոնիա (XIII դ.սկիզբ): Կալևիպոեգի ճակատագիրը էստոն ժողովրդի պատմական ճակատագրի հեքիաթային բանաստեղծական արտացոլումն է: Մեծ է «Կ.»ի դերը էստոնական ազգային գրականության կազմավորման գործում:

Է. Սաղոյան