ՀՍՀ/«ԿԱՄԵՆԻՑ ՏԱՐԵԳԻՐՔ»
«ԿԱՄԵՆԻՑ ՏԱՐԵԳԻՐՔ», հայ միջնադարյան տարեգրություն: Ստեղծվել է Կամենեց-Պոդոլսկում (այժմ՝ Ուկր. ՍՍՀ-ում): Ընդգրկում է 1410—1652-ի իրադարձությունները: Գրված է հայերեն (1410—1610 և 1648—52) և հայ-ղփչաղերեն (1611— 23): Հեղինակներն են դեպքերին ականատես Հովհաննես ավագերեցր (1560—1605-ի անցքերը, խմբագրել է նաե նախորդ գրվածքները), նրա որդին՝ Գրիգոր ավագերեցը (1605—10), վերջինիս որդիներ Հակոբն ու Օգսենը (1611—21) և ուրիշ անանուն ժամանակագիրներ (հետագա գրվածքները): «Կ. տ.արժեքավոր սկզբնաղբյուր է Կամենեց-Պոդոլսկի հայ գաղութի, լեհահայոց այլ գաղթավայրերի և Հայաստանի հետ նրա ունեցած կապերի, թուրք-թաթարական զավթիչների դեմ հայ, ուկրաինացի ու լեհ ժողովուրդների համատեղ պայքարի մասին են: «Կ. տ.»ի բնագիրը գտնվում է Վենետիկի Մխիթարյան մատենադարանում, XVII դ. թերի ընդօրինակությունը՝ Փարիզի ազգային գրադարանում: «Կ. տ.» առաջին անգամ հրատարակվել է 1896-ին, առանձին մասեր թարգմանվել են նաև ուկր., ֆրանս.անգլ. և ռումին.:
Գրկ. Ալիշան Ղ., Կամենից. Տարեգիրքհայոց Լեհաստանի և Ռումենիոյ հաւաստչեայ յալելուածովք, Վնտ., 1896: Հակոբյան վ., Հայկական աղբյուրները Ուկրաինայի քաղաքների մասին, «Տեղեկագիր ՝ՀՍՍՀ ԳԱ. հաս. գիտ.», 1963, 2: Дашкевич. Р., Армянские колонии на Украине висточниках и литературе XV— XIX веков, Е.,1962.
Յա. Դաշկևիչ
