ՀՍՀ/«ԿԱՄՈՒՐՋ» ՏԱՐԵԳԻՐՔ
«ԿԱՄՈՒՐՋ», գրական-գեղարվեստական, տեսական-քննադատական տարեգիրք: Վրաստանի սովետական գրողների միության հայկ. մասնաճյուղի հրատարակություն: Լույս է տեսնում 1960-ից, Թբիլիսիում: Խմբագրական կոլեգիա: Տպագրում է Վրաստանի հայ սովետական գրողների (Ծ. Թորգոմյան, Վ. Ատրյան, Ա. Մանվելյան, Բ. Աեյրանյան, Պահարե և ուրիշներ) արձակ և չափածո գործերը, գիտության ու մշակույթի գործիչների բանասիրական, գրականագիտական, հասարակական-հրապարակախոսական բնույթի հոդվածներն ու ուսումնասիրությունները: «Կ.» կարևոր դեր է կատարում նաև թարգ մանական՝ հատկապես վրաց գրականության ներկայացման ասպարեզում: Հան դեսում տպագրվել են Ի. Գրիշաշվիլու, Գ. Տաբիձեի, Ի. Նոնեշվիլու, ի. Աբաշիձեի, Կ. Կալաձեի և այլոց ստեղծագործությունների թարգմանությունները: 1956—1960-ին լույս է տեսել «Ալմանախ» անունով:
Վ. Մաղալյան
