ՀՍՀ/«ԿԱՅԾ» ԱՄՍԱԹԵՐԹ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ
«ԿԱՅԾ», հասարակական, գիտական, գրական ամսաթերթ: Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Կ. Պոլսի ուսանողական միության օրգան: Լույս է տեսել 1911—14-ին, Կ. Պոլսում: Խմբագիրներ՝ Ե. Ամատունի, Ս. Կիտուր, Հ. Գալճյան: Տպագրել է Կ. Մարքսի և Ֆ. էնգելսի երկերից, Գ. Պլեխանովի «Անիշխանական վարդապետության պատմական զարգացումը» գործը: Պատմել է ՌՍԴԲԿ II համագումարի գործունեության, բոլշևիզմի և նրա հակառակորդների մասին: 1913-ին համար է տեղեկություններ հաղորդել Ֆ. Լնգելսի, Վ. Լիբկնեխտի, Պ. Լաֆարզի, Ա. Բեբելի, Կ. Ցետկինի, Կ. Կաուցկու, Գ. Պլեխանովի մասին: «Կ.»ում են տպագրվել հայ կյանքում մարքսիզմի տարածման մասին Ա. Նազարբեկյանի, Ա. Զուրաբյանի, Գ. Վանիկյանի հոդվածներր, ինչպես նաև հոդվածաշարեր իդեալիզմի և մատերիալիզմի, մարքսիստական դիալեկտիկայի էության մասին, XIX դ. գրական ուղղությունների, սեգությունների Ա. Ժոդովուրդների ապագայի և այլ թեմաներով: Պարբերականը լուսաբանել է արևմտահայության վիճակը, հայկ. հեղափոխական շարժումները, հայ ուսանողության ընդվզումները: «Կ.»ին թղթակցել են կին լրագրողներ՝ հայուհու Կյանքի և պայքարի, թուրք կնոջ զարթոնքի մասին նյութերով: Թերթը ներկայացրել է նաև հնչակյան ուսանողական միության «ծրագիր-կանոնագիրը»՝ հեղափոխական երիտասարդության քաղ., գաղափարական և տնտ. պայքարի ուղիների և խնդիրների վերաբերյալ: Պատմել է Ռուսաստանի հասարակական-քաղաքական կյանքի, հեղափոխական շարժումների մասին: Աշխատակցել են դր Պեննեն, Ա. Կիտուրը, Վ. Զեյթունյանը, Պ. Մանուելյանը, Ա. Կենճյանը և ուրիշներ:
Ա. Մնացականյան
