Jump to content

ՀՍՀ/«ԿԱՅԾ» ԵՌՕՐՅԱ ԹԵՐԹ ԹԻՖԼԻՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԿԱՅԾ», տնտեսական, քաղաքական և հասարակական եռօրյա թերթ: Հայերեն առաջին բոլշևիկյան լեգալ պարբերականը: Լույս է տեսել 1906-ին (47 համար), Թիֆլիսում: Խմբագիրներ՝ Ս. Շահումյան, Ս. Մպանդարյան, Ս. Կսայան: Պաշտոնական խմբագիր-հրատարակիչն է համարվել Ա. Երգնկյանը: Բացահայտելով և պաշտպանելով բոլշևիկների տակտիկական դիրքորոշումը՝ «Կ.» ցարիզմի տապալման և դեմոկրատական կարգերի հաստատման կոչ է արել, արտացոլել է երկրի տնտ. և քաղ. կյանքը, լուսաբանել բանվորական շարժումները Հայաստանում և Ռուսաստանում, ընթերցողներին պարզաբանել ռուսական առաջին հեղափոխության խնդիրները: Տպագրել է նյութեր կուսակցական կազմակերպությունների գործունեության մասին: «Կ.»ին աշխատակցել են Հ. Հակոբյանը, Մ. Միրաքյանը, Ս. Խանոյանը, Ռ. Դաշտոյանը, Ա. Կարինյանը, Ա. Ի ումարյանը, Ա. Մռավյանը, Մ. Մելիքյանը և ուրիշներ: