Jump to content

ՀՍՀ/«ԿԱՅԾ» ՀԱՆԴԵՍ ԲԵՅՐՈՒԹ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԿԱՅԾ», մարզական, գրական-գեղարվեստական, հասարակական հանդես: Հայ մարմնամարզական միության (ՀՄՄ) հրատարակություն Լույս է տեսել 1943—47-ին, Բեյրութում, անկանոն պարբերականությամբ: Խմբագիր՝ Ա. Ղարիբ: Նպատակն էր լուսաբանել ՀՄՄ-ի մասնաճյուղերի գործունեություն, համախմբել Լիբանանի և Սիրիայի հայ երիտասադրներին, դաստիարակել ֆիզիկապես և հոգեպես առողջ, հայրենասեր սնրունդ: Նպաստել է հայրենիք-սփյուռք կապերի, հայ և արաբ ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը: Այնտեղ է հատկացրել Հայրենական մեծ պատերազմի ընթացքի, Սովետական Հայաստանի մշակույթի, գիտության ու արդյունաբերության նվաճումներն արտացոլող նյութերին: Տպագրել է սփյուռքահայ (հիմնականում լիբանանհայ), ինչպես նաև սովետական գրողների արձակ և չափածո ստեղծագործություններ: