Jump to content

ՀՍՀ/«ԿԱՅԾԵՐ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԿԱՅԾԵՐ», քաղաքական, հասարակական և գրական շաբաթաթերթ: Լույս է տեսել 1933—35-ին, Լիոնում: Խմբագրական կոլեգիա: Ներկայացրել է Սովետական Հայաստանի տնտ. և մշակութային վերելքը, աջակցել սփյուռք-հայրենիք կապերի ամրապնդմանը: Անդրադարձել է բանվորական շարժմանը և գործազրկու թյան պրոբլեմին, ազգայնական կուսակցությունների գործունեությանը, արտա ցոլել ֆրանսահայերի վիճակը, ՀՕԿ-ի մասնաճյուղերի և հայրենակցական միու թյունների աշխատանքները, բարձրացրել ներգաղթի հարցը: «Կ» լուսաբանել է նաև ժամանակի միջազգային իրավիճակը: Գրական-գեղարվեստական բաժնում տպագրել է հայ, ռուս սովետական և արտասահմանյան հեղինակների գործեր, հաղորդումներ երաժշտական, թատերական կյանքից:

Մ. Բաբլոյան