Jump to content

ՀՍՀ/«ԿԱՆՈՆԱԳԻՐՔ ՀԱՅՈՑ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԿԱՆՈՆԱԳԻՐՔ ՀԱՅՈՑ», «Կանոն-գիրք Հայոց», հայ միջնադարյան իրավաբանական փաստաթղթերի պաշտոնական ժողովածուն: Բաղկացած է հոգեոր-եկեղեցական, բարոյախրատական, գաղափարական-քաղաքական և տնտեսական-քաղաքացիական խնդիրներ ընդգրկող զանազան կանոն-հոդվածներից, որոնք ամփոփված են առանձին բնագավառների կանոնախմբերում: Դրանք տարբեր ժամանակներում կազմվել են քրիստոնեական տիեզերական (Նիկիայի առաջին՝ 325, Կ. Պոլսի առաջին՝ 381, Ելիեսոսի՝ 431) և տեղական-մասնավոր (Անկյուրիայի, Նեոկեսարիայի, Գանգրայի, Լավոդիկեի, Սարղիկեի, հայոց՝ Շահապիվանի, Դվինի, Կարինի ևն) եկեղեցական ժողովներում, ինչպես և ստեղծել են ընդհանուր ու հայ հոգևոր առաջնորդներ Աթանաս Աղեքսանդրացի, Բարսնղ Կեսարացի, Գրիգոր Լուսավորիչ, Սահակ Պարթև ևն): Այդ կանոնախմբերի մի մասը հավաքել, միավորել, դասավորել և առաջին անգամ «Կ. Հ.» է կազմել Հայոց կաթողիկոս Հովհաննես Գ Օձնեցիս (Հովհան Օձնեցի) VIII դ. 10-ական թվականներին՝ քաղկեդոնականության ու միաբնակության միջև ծավալված նոր վեճերի առթիվ՝ նպատակ ունենալով դավանանքի և ծիսական հարցերի մշակմամբ պահպանել Հայոց եկեղեցու ինքնուրույն ազգային դեմքը: Հովհան Օձնեցու կազմած «Կ. Հ.» բաղկացած էր 24 կանոնախմբից: X դ. կեսից «Կ. Հ.» ենթարկվել է նոր խմբագրման, ավելացվել նոր կանոնախմբերով և X դ. վերջին, 40 կանոնախմբով, արդեն ամբողջական իրավաբանական հուշարձան էր: Սակայն, XI դարից սկսած Կ. Հ.» նորից է խմբագրվել, ավելի ճոխացվել, լրացվել այլ կանոնախմբերով և , աստիճանաբար աճելով մինչև XVII դ., հասել 98 կանոնախմբի: Լրացումների և խմբագրումների ընթացքում փոփոխվել է կանոնախմբերի նախկին դասավորությունը, անգամ հարստացել այնպիսի կանոնախմբերով, որոնց կազմողները դրանց հեղինակները չեն (օրինակ՝ Թաղեոսի, Փիլիպոսի ևն): «Կ. Հ.»ում տեղ են գտել տասնյակ հարյուրավոր կանոններ՝ Հայոց եկեղեցու պաշտամունքի, դավանանքի, ծիսակատարության, հոգևորականների վարքագծի, հայ ավատական հասարակության համակեցության ձևերի, հասարակության ան դամների փոխհարաբերությունների, ամուսնության, ընտանիքի, ժառանգու թյան և այլ հարցերի վերաբերյալ: Ի տարբերություն քրեական պատասխանատվու թյան ու պատժի հարցը առաջ քաշող հայոց այլ դատաստանագրքերի (տես Դատստանագիրք), «Կ. Հ.» պատիժը գերազանցապես կապում է ապաշխարության կրոնական գաղափարի հետ՝ նպատակ ունենալով խրատի, բարոյական դատապարտման կամ ապաշխարության միջոցով կանխել մարդկանց համակեցության հնարավոր խախտումները: «Կ. Հ.»ի վկայությունները, որպես պաշտոնական վավերագրերի հեղինակություն, օգտագործվել են և Հայոց եկեղեցու իրավասության տակգտնվող հարցերի վերջնական լուծման կարգադրություններում, և հայ մատենագրության տարբեր բնույթի երկերում, իսկ որպես սկզբնաղբյուր՝ նաև Մխիթար Գոշիու Սմբատ Սպարապետի դատաստանա գրքերում: «Կ. Հ.» լայնորեն գործածվել է (Հայաստանում և հայկ. գաղթավայրերում) մինչև XX դ. 20-ական թթ.: Այժմ մատենագրական հուշարձան է: «Կ. Հ.» հրատարակվել է (լատ. և հայերեն) մի քանի անգամ, սակայն առավել ամբողջական հրատարակությունը կատարվել է միայն 1964—71-ին, որն ընդգրկում է VIII, X և XI դդ. խմբագրումները՝ ԾԷ (57) կանոնախմբով և ՌՅԼԲ (1332) կանոնով:

Երկ. Կանոնագիրք Հայոց (աշխատասիր. Վ. Հակոբյանի), հ. 1-2, Ե., 1964-71: Հ. Հակոբյան