Jump to content

ՀՍՀ/«ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» 1861 ՓԵՏՐՎԱՐԻ 19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» 1861 ՓԵՏՐՎԱՐԻ 19, Ռուսաստանում ճորտատիրական իրավունքի վերացման օրենսդրական ակտերի ամբողջություն: Հաստատել է Ալեքսանդր II կայսրը 1861-ի փետր. 19-ին, Պետերբուրգում: Բաղկացած էր «ճորտատիրական կախումից դուրս եկած գյուղացիների վերաբերյալ ընդհանուր կարգից», չորս «Տեղական կանոնադրություններից», մի շարք այլ «Կանոնադրություններից», «Կանոններից» և «Լրացուցիչ կանոններից» (տես Գյուղացիական ռեֆորմ 1861):