Jump to content

ՀՍՀ/«ԿԱՆՈՆԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԿԱՆՈՆԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ», Գավիթ Ալավկա Որդու խրատական կանոնները՝ գրված XII դ. սկգբին: Արտացոլել է Արևելյան Հայաստանի, մասնավորապես հայ Աղվանքի ֆեոդալական միջավայրի ներքին կյանքը: Բաղկացած էր նախադրությունից և 97 հոդվածներից: Կիրակոս Գանձակեցին «Կ. օ.» համարել է «գեղեցկահարմար և պիտանցու»: Հիմնական աղբյուրներն են՝ ֆեոդալական սովորութային ու եկեղեցական իրավունքները: «Կ. օ.» հետապնդել է մշակութա-լուսավորական նպատակներ, մերկացրել անբարոյական բարքերը, առաջարկել առողջապահական միջոցներ, դատապարտել սնահավատությունը, հոգևորականների ընչաքաղցությունը, ախտերը, ամուսնական սրբապղծությունը, սահմանել կանոնավոր սեռական հարաբերության, ծննդաբերության, ձրի ուսուցման և հասարակական այլ հարաբերությունների կարգավորման նորմաներ: «Կ. օ.»ից մասամբ օգտվել է Մխիթար Գոշը: Առաջին անգամ լրիվ տեքստը լույս է տեսել 1953-ին («Էջմիածին», 1—3, Ս. Գ. Աբրահամյանի աշխատասիրությամբ): Հիշյալ հրատարակության և այլ ձեռագրերի հիման վրա 1961-ին Բելգիայում, անգլ. թարգմանությամբ, առաջաբանով և գիտական ցանկով հրատարակել է Չ. Դաուսեթը:

Գրկ. Կոստանյան Կ., Դավիթ Ալավկա Որդի, «ԱՀ», 1906— 1907, գիրք 14-15: Սամուելյան Խ., Հին հայ իրավունքի պատմություն, հ. 1, Ե., 1939, էշ 74—75: Աբեղյան Մ.,

Երկ., հ. 3, Ե., 1970, էջ 83—85: Dowsett C.J.F., The penitential of David of Ganjak, edited text and translation, Louvain, 1961.

Ս. Սուքիասյան