ՀՍՀ/«ԿԱՆՉ»
«ԿԱՆՉ», քաղաքական, հասարակական և գրական շաբաթաթերթ: Լույս է տեսնում 1971-ից, Բեյրութում: Հրատարակության պատասխանատու՝ Հ. Մատեյան: Լիբանանի կոմունիստական կուսակցության քաղաքականության արտահայտիչն է: Լուսաբանում է Լիբանանի և միջազգային կոմունիստական շարժումը, ՍՄԿԿ և Հայաստանի կոմունիստական կուսակցության գործունեությունը, արծարծում արաբ ժողովրդի սոցիալական և տնտ., ազգային-ազատագրական պայքարի հարցեր: Լայն տեղ է հատկացնում Սովետական Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, պրոպագանդում հայրենիքի մշակութային և տնտ. վերելքը: Աշխատելով սփյուռքահայությանը համախմբել հայրենիքի շուրջը, նրան մտահոգող հարցերի լուծումը կապում է հայրենիքի պետականության հետ: Ջատագովում է հայ և արաբ ժողովուրդների բարեկամությունը, պայքարում միջազգային իմպերիալիզմի և սիոնիզմի դեմ: Օգտվում է ՏԱՍՍ-ի և Արմենպրեսի հաղորդագրություններից, արտատպում սովետահայ գրողների ստեղծագործություններ և մշակույթի գործիչների հոդվածներ: Տպագրում է գրական էջեր, արվեստի հարցերին նվիրված նյութեր, մարզական լուրեր: Համարվում է Լիբանանի կոմունիստական կուսակցու թյան «Ալ-Նիտա» արաբերեն օրաթերթի հավելվածը:
Գ. Քեշիշյան
