Jump to content

ՀՍՀ/«ԿԱՊԻՏԱԼ» ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԿԱՊԻՏԱԼ», Կ. Մարքսի գլխավոր աշխատությունը, որտեղ նա հայտնագործել է կապիտալիստական հասարակության շարժման օրենքները, բացահայտել հակասությունները, գիտականորեն հիմնավորել կապիաափզմի կործանման և սոցիալիստական հեղափոխության հաղթանակի անխուսափելիությունը: «Կ.» մարքսիզմի տեսության գլխավոր աղբյուրն է, «գիտական սոցիալիզմը շարադրող գլխավոր ու հիմնական երկը» (Լենին Վ. Ի.,

Երկ., հ. 1, էջ 219): «Կ.» արմատական հեղաշրջում կատարեց քաղաքատնտեսության, փիլիսոփայության և սոցիալիզմի ուսմունքների բնագավառում, բազմամիլիոն աշխատավորների գաղափարական հզոր զենք տվեց, սոցիալիզմի ուսմունքը միավորեց պրոլետարիատի հեղափոխական շարժմանը: Աշխատությունում համակողմանիորեն մշակված և հիմնավորված են Մարքսի երկու խոշոր հայտնագործությունները: Առաջինը պատմության մատերիալիստական ըմբռնման ուսմունքն է. Մարքսը ցույց տվեց, որ հասարակության զարգացումն սկսվում է նյութական արտադրությունից, արտադրողական ուժերի և արտադրական հարաբերությունների երկմիասնական առաջընթացը դիտեց որպես արտադրության եղանակների հեղափոխական հաջորդափոխման պրոցես: Երկրորդը հավելյալ արժեքի տեսությունն է, որը, Վ. Ի. Լենինի բնորոշմամբ, «Մարքսի տնտեսական թեորիայի անկյունաքարն է» (Երկ., հ. 19, էջ 7): Հավելյալ արժեքի արտադրությունը կապիտալիզմի հիմնական տնտեսական օրենքն է և, որպես այդպիսին, բացահայտում է կապիտալիստական վերարտադրության փուլերի՝ արտադրության, բաշխման, փոխանակության և սպառման օրենքների շահագործողական էությունը: Կապիտալիստական արտադրության բովանդակությունը հավելյալ արժեքի անընդհատ մեծացումն է՝ բանվոր դասակարգի շահագործման աստիճանի բարձրացման միջոցով: Հետևաբար՝ պրոլետարիատը ոչ թե պետք է ապավինի այդ օրենքներին, այլ ոչնչացնի դրանց վրա հիմնված կապիտալիստական հասարակարգը և ստեղծի նոր՝ շահագործումից ազատ սոցիալիստական հասարակարգ: Մարքսը գիտականորեն ապացուցեց, որ հասարակության զարգացման այս բնապատմական պրոցեսը տեղի է ունենում հենց կապիտալիստական արտադրության «… մեխանիզմի միջոցով: Կապիտալի մոնոպոլիան կապանք է դառնում արտադրության այն եղանակի համար, որն աճել է նրա հետ ու նրա հովանու տակ: Արտադրության միջոցների կենտրոնացումն ու աշխատանքի հանրայնացումը հասնում են այն կետին, երբ նրանք անհամատեղելի են դառնում իրենց կապիտալիստական պատյանի հետ: Վերջինը պայթում է: Հնչում է կապիտալիստական մասնավոր սեփականության ժամը: Սե-փականազրկողներին սեփականազրկում են» («Կապիտալ», հ. 1, 1954, էջ 796): Մարքսը «Կ.»ի վրա աշխատել է 1843—1883-ը: Տնտեսագիտական հարցերով գբաղվել է 40-ական թթ. սկզբննրից: Երբ սևագիր վիճակում պատրաստ էր «Կ.»ի տեքստը, Մարքսը հրատարակել է դրա սեղմ ամփոփագիրը՝ «Քաղաքատնտեսության քննադատության շուրջը» (1859) վերնագրով: «Կ.»ի 1-ին հատորը լույս է տեսել 1867-ին, 2-րդն ու 3-րդը (3 գիրք)՝ նրա մահից հետո՝ էնգելսի խմբագրությամբ (1885-ին և 1894-ին): Վ. Ի. Լենինը գրել է, որ «Կապիտալ»ի 2-րդ ու 3-րդ հատորների հրատարակությամբ էնգելսն իր հանճարեղ ընկերոջը հոյակապ արձան է կանգնեցրել, որի վրա ակամայից քանդակել է իր սեփական անունն անջնջելի գծերով: Իսկապես, «Կապիտալ»ի այս երկու հատորը երկուսի— Մարքսի ու էնգելսի աշխատությունն են» (Երկ., հ. 2, էջ 15): Տնտեսագիտական մտքի պատմության վերաբերյալ Մարքսի ուսումնասիրությունը՝ «Հավելյալ արժեքի տեսություններ»ը, որպես «Կ.»ի 4-րդ հատոր, խեղաթյուրված խմբագրմամբ, հրատարակել է Կ. Կաուց-կին (1905—10-ին): Գիտական առաջին հրատարակությունը 1954—61-ին իրականացրել է ՍՄԿԿ ԿԿ-ին կից մարքսիզմ-լենինիզմի ինստ-ը: «Կ.»ի 1-ին հատորում Մարքսը վերլուծել է կապիտալի արտադրությունը, 2-րդում՝ շրջանառությունը, 3-րդում՝ արտադրության և շրջանառության պրոցեսների միասնությունն իրենց կապակցությունների և փոխակերպությունների մեջ: Արժեքի աշխատանքային ուսմունքով և համարժեքային փոխանակության տեսությամբ Մարքսը ցույց է տվել, որ հարստությունը ստեղծվում է նյութական արտադրության մեջևոչ թե փոխանակության պրոցեսում, ինչպես պնդում էին մերկանտիլիստները (տես Մերկանտիլիստ): Նա ուսմունք ստեղծեցաշխատանքի երկակի բնույթի մասին եցույց տվեց, որ աբստրակտ աշխատանքնէ արժեքի ստեղծման ու մեծացման աղբյուրը, իսկ կոնկրետ աշխատանքը ստեղծում է սպառողական արժեքներ: Աշխատանքը, լինելով աշխատուժի սպառմանպրոցես, ապրանք լինել, արժեք ունենալ չի կարող: «Աշխատուժի սպառման պրոցեսը միաժամանակ ապրանքի ու հավելյալ արժեքի արտադրության պրոցես է»(«Կապիտալ», հ. 1, 1954, էջ 186): Աշխատ ուժը ստեղծում է ավելի մեծ արժեք, քանսյնտք է իր վերարտադրության համար: Կենդանի աշխատանքի այս հատկությունըկապիտալիստական հասարակարգում դառնում է աշխատուժ-ապրանքի սպառողական արժեք: Այստեղից էլ հետևում է կապիտալի՝ որպես կապիտալիստների և վարձու բանվորների արտադրահարաբերությունների իրային ձևի, ինքնաճող արժեքի, Մարքսի բնութագիրը: Հավելյալ արժեքի ստեղծման պրոբլեմը լուծելուց հետո Մարքսը «Կ.»ում հետազոտել է դրա մեծացման երկու եղանակների՝ բացարձակ և հարաբերական հավելյալ արժեքների արտադրության ընթացքը և ցույց տվել, որ արտադրության մեջ գիտության, տեխնիկայի նվաճումների ներդրումը կապիտալիստական հասարակարգում դառնում է հարաբերական հավելյալ արժեքի արտադրության, բանվոր դասակարգի շահագործման աստիճանի բարձրացման պրոցես: Աշխատավարձի ուսմունքը գիտական հիմքերի վրա դրվեց Մարքսի վերոհիշյայ երկու հայտնագործությունների շնորհիվ, երբ աշխատավարձը բնութագրվեց որպես աշխատուժի արժեքի փոխակերպված ձև: 9 ացահայտելով աշխատավարձի ձևերի էությունը՝ Մարքսը ցույց տվեց, որ աշխատավարձի բարձրացման, աշխատօրվա կրճատման և աշխատանքային պայմանների բարելավման համար բանվոր դասակարգի պայքարը եղելևմնում է բանվորների տնտ. դրության բարելավման գլխավոր ուղին: Կապիաափ կուտակման պրոցեսի ուսումնասիրությամբ Մարքսը բացահայտեց կաաիտալիսաական կուտակման ընդհանրական օրենքը: «Կ.»ի 2-րդ հատորում, վերլուծելով հասարակական կապիտալի վերարտադրության պրոցեսը, Մարքսն արտադրության ճյուղերը բաժանեց I և II ստորաբաժանումների, քննարկեց տարեկան հասարակական արդյունքի իրացման պայմանները՝ բնաձևով ու արժեքային արտահայտությամբ, հայտնագործեց ընդլայնված վերարտադրության պայմաններում սպառման առարկաների արտադրության նկատմամբ արտադրության միջոցների արտադրության առավել արագ զարգացման տնտ. օրենքը: Հասարակական արդյունքի իրացման պայմանների լուսաբանման ընթացքում Մարքսը ցույց տվեց, որ կապիտալիստական արտադրության ցիկլային բնույթի պայմաններում համամասնությունների պահպանումը դրանց խախտման ընդհանուր շղթայում մասնակի մոմենտ է: «Կ.»ի 3-րդ հատորում նա ուսումնասիրել է հավելյալ արժեքի դրսևորման ձևերը՝ շահույթը, ստկոսը և ռենտան, որոնք հեռանալով իրենց սկզբնաղբյուրից, կապիտալիստական հասարակարգիմակերեսի վրա երևում են որպես կապիտալի և հողի ծնունդ: Տնտ. կատեգորիաները դիտելով որպես արտադրական հարաբերությունների արտահայտության ձևեր՝ Մարքսը ցույց է տվել, որ բոլոր շահագործող խավերի եկամտի աղբյուրըհավելյալ արժեքն է: Շահույթի, տոկոսի և ռենտայի ձևերի վերլուծության ընթացքում Մարքսը, բացահայտելով բուրժ. գռեհիկ քաղաքատնտեսության ջատագովական էությունը, մատնանշեց, որ արտադրության այդ եղանակին ներհատուկ հակասությունները վկայում են նրա անցողիկ բնույթը, գծում նրա պատմականզարգացման սահմանը: «Կ.»ի հիմնական գաղափարներն իրենց գիտականությունն ու արդիականությունը պահպանում են նաև ժամանակակից փուլում: Դրանց հիման վրա Վ. Ի. Լենինը ստեղծեց ամբողջական ուսմունք իմպերիալիզմի, սոցիալիստական հեղափոխության և սոցիալիզմի կառուցման օրինաչափությունների մասին: Թուրժ. տնտեսագետների պնդումները՝ «Կ.»ում շարաղրված ուսմունքի հնացման մասին, հերքվում են հասարակության պատմական զարգացման ընթացքով: «Կ.»ում ձևակերպված և մարմնավորված են դիալեկտիկական մատերիալիզմի փիլիսոփայության հիմնական սկզբունքները: Մարքսն այստեղ բնութագրել է իր դիալեկտիկական մեթոդը, ցույց տվել դրա արմատական տարբերությունը Հեգելի դիալեկտիկայից: Լենինը զուգահեռ էր անցկացնում «Կ.»ի առաջին գլխի և Տեգելի «Տրամաբանության գիտության» միջև և գտնում էր, որ թեև Մարքսը չի թողել մեծատառով տրամաբանություն, բայց նա թողել է «Կ.»ի տրամաբանությունը: Փիլ. տեսակետից հատկապես ուշագրավ են Մարքսի մտքերը հետազոտության պատմական ու տրամաբանական մեթոդների փոխհարաբերության՝ իրական պատմական պրոցեսի տրամաբանական (վերակառուցված) վերարտադրության, վերացականից կոնկրետին անցնելու, ինչպես նաև հասարակագիտական հետազոտության մեթոդաբանական առանձնահատկությունների մասին: «Կ.»ի հայերեն թարգմանության առաջին փորձը կատարել է Ա. Արասխանյանը: 30-ական թթ. «Կ.»ի երեք հատորները բնագրից հայերեն է թարգմանել Թ. Ավդալբեգյանը: 1-ին հատորը լույս է տեսել 1933-ին, 2-րդը՝ 1936-ին, 3-րդը (1— 2 գրքերը)՝ 1947-ին և 1949-ին: 1954-ին հրատարակվել է «Կ.»ի 1-ին հատորի հայերեն երկրորդ թարգմանությունը (ռուսերենից): 1977-ին ձեռնարկվել է «Կ ի րուոր չորս հատորների նոր թարգմանությունը՝ Կ. Մարքսի և Ֆ. էնգելսի երկերի ժողովածուի ռուս. 2-րդ հրատարակությունից:

Գրկ. Էնգելս Ֆ., Կ. Մարքսի «Կաաիտալի» առաջին հատորի գրախոսությունը «Demokratisches Wochenblatte-ի համար, Մարքս Կ. և Էնգելս 4., Ընտիր երկ., հ. 2, Ե., 1973: Նույնի, Կ. Մարքսի «Կապիտալը», հ. I, 1937: Մարքս Կ. և Էնգելս Ֆ., Նամակներ «Կապիտալի» մասին, Ե., 1954: Լենին Վ. Ի., Կարլ Մարքս, Երկ., հ. 21: Նույնի, Մարքսիզմի երեք աղբյուրներն ու երեք բաղկացուցիչ մասերը, Երկ., հ. 19: Ն ու յ և ի, Կարլ Մարքսի ասմունքի պատմական բախտը, Երկ., հ. 18: Նույնի, Մարքսիզմ և ռևիզիոնիզմ, Երկ., հ. 15: Թովմասյան Ն. Ռ., հավելյալ արժեքի թեորիան Մարքսի տնտեսական ուսմունքի անկյունաքարն է, Ե., 1959: Բաշինշաղյան Ջ. Գ., Կարլ Մարքս, Ե., 1968: Леонтьев Л. А., «Капитал» К. Маркса и современная эпоха, М., 1968 Выгодский В. С, К истории создания «Капитала, М., 1970.

Ն. Թովմասյան