ՀՍՀ/«ԿԱՌԱՓՆԱՏ»
«ԿԱՌԱՓՆԱՏ», քաղաքական-երգիծական պատկերազարդ շաբաթաթերթ: Լույս է տեսել 1909—10-ին, Կ. Պոլսում: Խմբագիրներ՝ Ս. Անտոնյան և Ե. Օտյան: Հրապարակախոսության և երգիծանքի ժանրերի միջոցներով «Կ.» պայքարել է հայ հասարակական կյանքում ազգայնական կուսակցությունների (հատկապես դաշնակցության) դեմ, որոնք կազմալուծում էին հայ ժողովրդի միասնությունը: Կոչ է արել ձերբազատվել ներկուսակցական կռիվներից: «Պատրիարքարանի որջերը» խորագրով հոդվածներևծաղրանկարներ է զետեղել հայ հոգևորականության վերնախավի դեմ: Սուր քննադատության է ենթարկել Ազգային սահմանադրության դրույթները և Ազգային ժողովի ու նրա վարչության գործունեությունը: Տպագրել է Ե. Օտյանի «ժողովրդական պատմություն գազեզ Արթին ամիրայի» («Կ.»ի հավելված), «ճոլղոլպրիսթ և Ընկ.» (թերթոն), «Պրոպագանդիստը» և այլ գործեր, ինչպես նաև Ա. Արվփարյանի հոդվածներն ու նամակները՝ ուղղված Ե. Օտյանին: Ե, Հարությունյան
