Jump to content

ՀՍՀ/«ԿԱՎԿԱԶՍԿԻ ՌԱԲՈՉԻ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԿԱՎԿԱԶՍԿԻ ՌԱԲՈՉԻ» («Кавказский рабочий»), բոլշևիկյան օրաթերթ: ՌՍԴԲԿ(բ) երկրամասային և Թիֆլիսի կոմիտեների օրգան Լույս է տեսել 1917—18-ին, Թիֆլիսում: Խմբագրության աշխատանքներին ակտիվորեն մասնակցել են Ս. Շահումյանը, Պ. Ջավալրիձեն, Մ. Ցխակայան, Ս. Քավթարաձեն և ուրիշներ: Պրոպագանդել է լենինյան գաղափարները, պայքարել Տամառուսաստանյան 7-րդ (Ապրիլյան) կոնֆերանսի և ՌՍԴԲԿ(բ) 6-րդ համագումարի որոշումների իրագործման համար, վճռական պայքար մղել անդրկովկասյան հակահեղափոխական կառավարության դեմ հանուն սովետական իշխանության: Տպագրել է Ս. Շահումյանի «Նացիոնալիզմը Կովկասում և ռազմաճակատի մերկացումը», «Ռուսական հեղափոխությունը և անդրկովկասյան իշխանությունը», «ճշմարտությունը Թիֆլիսի իրադարձությունների մասին» և այլ հոդվածներ: 1918-ի փետրվարին անդրկովկասյան հակահեղափոխական կառավարության հրահանգով թերթի տպարանը ավերվել է, իսկ հրատարակությունը՝ դադարեցվել: