Jump to content

ՀՍՀ/«ԿԱՎԿԱԶՍԿԻ ՌԱԲՈՉԻ ԼԻՍՏՈԿ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԿԱՎԿԱԶՍԿԻ ՌԱԲՈՉԻ ԼԻՍՏՈԿ» («Кавказский рабочий листок»), բոլշևիկյան առաջին լեգալ օրաթերթը Կովկասում: ՌՍԴԲԿ-ի Կովկասյան միութենական կոմիտեի օրգան: Լույս է տեսել 1905-ին (նոյեմբեր-դեկտեմբեր, 17 համար), Թիֆլիսում: Թերթը Ս. ՇահումյանիևԻ. Մտալինի ղեկավարությամբ պրոպագանդել է պրոլետարիատի և գյուղացիության դաշինքի, զինված ապստամբության և պրոլետարիատի դիկտատուրա հաստատելու լենինյան դրույթները: Արտատպել է Վ. ի. Լենինի «Կուսակցական կազմակերպություն և կուսակցական գրականություն», «Հեղափոխական գրամոլություն և հեղափոխական գործ», «Սոցիալիզմ Ա անարխիզմ» և այլ գործեր, լուսաբանել մարքս-լենինյան տեսության հարցերը, հեղափոխական պայքարի և կուսակցական շինարարության գործնական խնդիրներ: Ենթարկվել է հալածանք-ների, որոշ համարներ բռնագրավվել են, իսկ 16—17 համարները լույս են տեսել «Ելիսավետպոլսկի վեստնիկ» («Елиса-ветпольский вестник») անունով: